211652_close_icon
views-count13373 դիտում article-date 22:46 18-02-2017

ԵԿՄ համագումարից հետո տեղի ունեցավ վերընտրված նախագահ Զորավար Մանվել Գրիգորյանի ասուլիսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 18-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ԵԿՄ 11-րդ համագումարից հետո մամուլի ասուլիս անցկացվեց, որի ժամանակ ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն անդրադարձավ խմբակցության համամասնական ցուցակում իր ընդգրկվելուն։ «Ես չեմ ցանկացել առաջադրվել, նախագահն է որոշել, որ պետք է համամասնական ցուցակում լինեմ»,-նշեց Մ. Գրիգորյանը՝ հավելելով, որ պետք չէ շտապել ու ժամանակից առաջ ընկնել։ Մեկնաբանելով մեր երկրում քաղբանտարկյալների ու իշխանափոխության մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը՝ ԵԿՄ վարչության նախագահն ասաց, որ քաղբանտարկյալներ միշտ էլ եղել են, և Ս. Օհանյանը գոնե մեկ անգամ այդ մասին պիտի խոսեր այն ժամանակ, երբ նախարարի պաշտոնն էր զբաղեցնում։ «Քաղբանտարկյալներն այս մի քանի օրվա ընթացքո՞ւմ են հայտնվել, թե՞ նրանք վաղուց կային»,- հարցադրեց Մ. Գրիգորյանը՝ հավելելով, որ Ս. Օհանյանն ինքն իր արած հայտարարություններին հակասում է։ Խոսելով խորհրդարանական ընտրություններին սպասվելիք թեժ քննարկումներից՝ Մ. Գրիգորյանը ասաց. «Կսկսենք խառնվել, իրար հայհոյել ընտրությունների ժամանակ, վիրավորել, անպատվել, կմտածեն` պառակտվել ենք, կսկսեն սահմանին լարել, արյուն թափել»։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր