211652_close_icon
views-count3946 դիտում article-date 16:44 18-02-2017

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 41.1 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

Փետրվարի 13-17-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,956,812 դոլար 485.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83,771,134 ԱՄՆ դոլար 487,37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 487,04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 487.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,259,692 եվրո 514,69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 10,120,675 եվրո 518,69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 797,936,693 ՌԴ ռուբլի 8,39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 487,200,778 ՌԴ ռուբլի 8,46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.1 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր