211652_close_icon
views-count4296 դիտում article-date 16:05 18-02-2017

FIDE Grand Prix. Տոմաշևսկի-Արոնյան. ուղիղ միացում

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցաշարի 1-ին տուրում սևերով խաղում է ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկիի հետ: Շվեյցարական համակարգով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստ: Մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրից և կավարտվի փետրվարի 27-ին: Շարժայի փուլը առաջինն է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերի շարքում, իսկ ընդհանուր առմամբ «Գրան պրի»-ն բաղկացած է 4 մրցաշարերից, որոնք տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլին կմասնակցեն հետևյալ 18 շախմատիստները` Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2796), Արոնյան (Հայաստան, 2785), Նակամուրա (ԱՄՆ, 2785), Մամեդյարով (Ադրբեջան, 2766), Դին Լիժեն (Չինաստան, 2760), Էլյանով (Ուկրաինա, 2759), Ադամս (Անգլիա, 2751), Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2749), Գրիշչուկ (Ռուսաստան, 2742), Լի Չաո (Չինաստան, 2720), Տոմաշևսկի (Ռուսաստան, 2711), Յակովենկո (Ռուսաստան, 2709), Վալյեխո (Իսպանիա, 2709), Ռապորտ (Հունգարիա, 2692), Ռյազանցև (Ռուսաստան, 2691), Սալեմ (ԱՄԷ, 2656), Հոու Իֆան (Չինաստան, 2651), Համեր (Նորվեգիա, 2628): Խաղային օրերը՝ փետրվարի 18-27: Հանգստյան օրը՝ փետրվարի 23: Տոմաշևսկի-Արոնյանի պարտիայի ուղիղ ընթացքը` այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր