211652_close_icon
views-count4314 դիտում article-date 15:29 18-02-2017

Ամեն ինչ կանենք, որպեսզի թույլ չտանք Իրանին միջուկային զենք ունենալ. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ամերիկյան իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան Իրանին միջուկային զենք ունենալ, հաղորդում է gazeta.ru-ն։ «Նախագահ Թրամփի ղեկավարման օրոք Միացյալ Նահանգները հավատարիմ կմնան նրան, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, որը կարող է սպառնալ մեզ կամ մեր դաշնակիցներին»,-ասել է նա։ Փենսը հավելել է, որ Թրամփն արդեն իսկ հասկացրել է, որ ԱՄՆ-ն անդադար պայքար է մղելու այդ հարցում և «իր թշնամիներին ջախջախելու է և ուղարկի պատմության աղբանոցը, որտեղ նրանց տեղն է»։

Նմանատիպ նյութեր