211652_close_icon
views-count2040 դիտում article-date 14:26 18-02-2017

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին. քննարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը

Մյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։ Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։ Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրեց նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ ունեցած հանդիպումը։ Երկուստեք կարևորվեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը

Նմանատիպ նյութեր