211652_close_icon
views-count4846 դիտում article-date 13:35 18-02-2017

«Խաղաղության մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին». Սիրիա է առաքվել հերթական մարդասիրական օգնությունը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 17-ին ՀՀ անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն առաքվեց սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Օգնության տրամադրման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների, ՀՀ արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, սփյուռքի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ Նախագահի աշխատակազմի ջանքերով: Աջակցության նպատակն է ստեղծված իրավիճակում բարձրացնել հայկական համայնքի և Սիրիայի ժողովրդի դիմակայունությունը: Մարդասիրական օգնությունը (շուրջ 20 տոննա սննդամթերք, պարենային իրեր, հագուստ և քնապարկեր) Սիրիա տեղափոխվեց ՌԴ ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: «Էրեբունի» օդանավակայանում այն ճանապարհեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևը: Մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարելու անմիջապես Սիրիայի Լաթակիա քաղաք, այնուհետև, օգնության մի մասը` նախորդ խմբաքանակի որոշ մասի հետ միասին, կտեղափոխվի Սիրիայի երկրորդ քաղաք` Հալեպ: - Մոտ 20 տոննա բեռ է, որը պարունակում է հագուստ, սննդամթերք և բժշկական պարագաներ: Բեռը տեղափոխվում է Լաթակիայի ռուսական ավիաբազա, որտեղից էլ ռուսական զինվորական պահակախմբի ուղեկցությամբ կտեղափոխվի Հալեպ, - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Դ. Տոնոյանը: Նախարարը հավելեց նաև, որ տեղափոխվող իրերի պահանջարկը ձևավորվում է տեղի բնակիչների համապատասխան կարիքներից: Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հավասարաչափ բաժանվելու է բոլոր կարիքավորներին: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»: Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով դեռևս փետրվարի 14-ին Սիրիա էին մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստանից նույն ինքնաթիռով Սիրիա էր տեղփոխվել այս տարվա առաջին մարդասիրական օգնությունը: [img]http://shamshyan.com/ups/images/0442294001487409379759912.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0507539001487409384812906.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0053510001487409387625141.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0950286001487409387635704.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0767633001487409388136394.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0187700001487409390121747.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/03526790014874093916528.jpg[/img][img]http://shamshyan.com/ups/images/0395468001487409393400788.jpg[/img]

Նմանատիպ նյութեր