211652_close_icon
views-count4588 դիտում article-date 12:56 18-02-2017

Աշխարհն այդպես էլ չկարողացավ Ռուսաստանի հետ հարաբերություններ հարթել. Ա. Մերկել

Սառը պատերազմի ավարտից հետո միջազգային հանրությանն այդպես էլ չհաջողվեց վերջնականապես հարաբերություններ հարթել Ռուսաստանի հետ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենում տեղի ունեցած անվտանգության հարցերով կոնֆերանսում, հայտնում է Tass-ը։ «Մենք միջազգային հստակ կանոնակարգ չունենք. նախկինի պես կայուն հարաբերություններ չկան նաև Ռուսաստանի հետ»,-ասել է Մերկելը և հավելել, որ ամեն դեպքում՝ ինքն աշխատելու է՝ հանուն ՌԴ-ի հետ հարաբերությունների լավացման։ Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Ռուսաստանը Գերմանիայի հարևանն է և արտաքին սահման՝ ԵՄ-ի համար։

Նմանատիպ նյութեր