211652_close_icon
views-count19234 դիտում article-date 12:17 18-02-2017

Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվեց խմած վարորդների «երկաթյա նժույգներով». ՃՈ-ն շարունակում է ուժեղացված ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 18-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքը կրկին լցվել է օրինախախտ վարորդների մեծ թվով ավտոմեքենաներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 35 ավտոմեքենա, որոնցից 29-ի վարորդները վարել են ոչ սթափ /խմած/ վիճակում։ Մի մասի մոտ բացակայել է վարորդական իրավունքի վկայականը, իսկ որոշ մասն էլ պարզապես անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները։ «Պլաշչադկա» տեղափոխված բոլոր տրանսպորտային միջոցների, որոնց թվում կան նաև թանկարժեք ու «գոլդ համարանիշներով» ավտոմեքենաներ, վարորդները կատարած օրինախախտումների համար ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից: ՃՈ ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ կրկին հորդորում է բոլոր վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում չնստեն ավտոմեքենայի ղեկին, ինչպես նաև սթափ վարորդներին, որպեսզի չարհամարհեն ու չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հատկապես ձմռան այս անբարենպաստ եղանակային պայմաններում, ինչը, առաջին հերթին, ելնում է իրենց ու մյուսների անվտանգությունից, հակառակ դեպքում բոլոր օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ վարած տրանսպորտային միջոցներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր