211652_close_icon
views-count3928 դիտում article-date 21:55 17-02-2017

Երկու արևային կայան է կառուցվում՝ 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ. Հայկ Հարությունյան

Հայաստանում արդեն իսկ գործում են արևային 35-ից ավելի կայաններ տարբեր տների ու բիզնես կառույցների տանիքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Եվս 2 արևային համակարգային կայան կառուցվում են 453 կվտ և 1 ՄՎտ հզորությամբ։ Արևային ջրատաքացուցիչների կիրառումը նույնպես նոր թափ է ստացել այս տարի։ Հիմա հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչու դուք չեք օգտվում այս բարիքից։ Երբ տրամաբանական պատասխան ունենաք ասեք, քանի որ չօգտվելը անտրամաբանական է»,- գրել է փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր