211652_close_icon
views-count34910 դիտում article-date 19:38 17-02-2017

Պարզվել է Երևանում բեռնատարի մեջ մխրճված Mercedes-ի վարորդի և ուղևորի ինքնությունը. վիրավոր ուղևորը ոստիկանության կապիտան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում պարզվել է փետրվարի 13-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և նրա ուղևորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան վարել է Ջրվեժ ի Մայակ թաղամասի բնակիչ, 36-ամյա Տիգրան Թադևոսյանը, ով բախվել էր կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 48-ամյա Համայակ Անդրիասյանին պատկանող DAF մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել Mercedes-ի վարորդ Դ. Թադևոսյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Մոլդովական 48/2 շենքի բնակիչ, 47-ամյա Համլետ Թադևոսյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Թադևոսյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում՝ որպես ավագ տեսուչ, հերթապահ: Կոչումով ոստիկանության կապիտան է: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/14/1058764/]ավելի վաղ [/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագորղը, փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 31 VV 313 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված DAF մակնիշի 64 RR 400 համարանիշի բեռնատարի հետնամասին։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց ավտոմեքենայից հատուկ տեխնիկայի գործադրմամբ դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Գևորգ Խաչատրյանի գլխավորությամբ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր