211652_close_icon
views-count3820 դիտում article-date 18:27 17-02-2017

Զլաթան Իբրահիմովիչ. Ես ամենուրեք հաղթում եմ, ինչպես` Ինդիանա Ջոնսը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչու է նա հաջողության հասնում ցանկացած ակումբում, որտեղ խաղում է: «Յուրաքանչյուր տիտղոս իմ համար ինչ որ անհավանական բան է: Որտեղ էլ ես խաղամ, հաղթում եմ, այնպես որ, եթե ես կարողանամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ինչ որ տիտղոս նվաճել, չափազանց երջանիկ կլինեմ: Մարդիկ գիտեն, որ ես շատ ակումբներում եմ խաղացել և երբեք ինձ չեմ խնայել: Ես ամենուրեք, որտեղ խաղում եմ, հաղթում եմ, ինչպես` Ինդիանա Ջոնսը», ասել է Իբրահիմովիչը:

Նմանատիպ նյութեր