211652_close_icon
views-count10056 դիտում article-date 18:40 17-02-2017

Փակ են Մարտակերտի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:[/color] Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան և Լոռու մարզի Ալավերդի քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից: *** [b]Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝[/b] Դժվարանցանելի են հանրապետության ճանապարհները: [color=#CC0000]Փակ են Մարտակերտի Մեհմանա և Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները:[/color]

Նմանատիպ նյութեր