211652_close_icon
views-count49256 դիտում article-date 16:46 17-02-2017

«Վարձով եմ ապրում, չունեմ այլ բնակարան` ապրելու». Սեյրան Օհանյանը` իր շքեղ կահկարասիի մասին..aravot.am

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամներն այսօր ասուլիսում պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերին, գրում է [url=http://www.aravot.am/2017/02/17/856686/]aravot.am[/url]-ը։ Լրագրողները ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին` ի՞նչ միջոցներով եք ձեռք բերել Երեւանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Պիրամիդա» շինությունը` իր հարակից օբյեկտով եւ ի՞նչ միջոցներով եք ձեռք բերել Վահագնի թաղամասում կառուցված «համեստ» առանձնատունը, երբ դուք զբաղեցրել եք միայն պետական պաշտոններ: Նա պատասխանեց. «Այդ տեղեկությունները, որոնք կան այսօր ԶԼՄ դաշտում, իրականությանը չեն համապատասխանում: Միայն մեկ ճիշտ բան կա, որ Վահագնի թաղամասում, իրոք, Վահագն Հովնանյանի կողմից տարիներ առաջ, կարծեմ` 2008-ին, ինձ նվիրել է մեկ հողակտոր, որն այլեւս իմը չէ: Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»: Վարդան Օսկանյանն էլ իր կողմից վկայեց, որ նման նվեր Վահագն Հովնանյանն իսկապես արել է Օհանյանին. «Անձամբ ինձ ասել է, որ ուզում եմ իր ծառայությունը հարգած եւ գնահատած լինելու համար Սեյրան Օհանյանին հողակտոր նվիրեմ եւ ես ողջունել եմ: Պարոն Հովնանյանը մահացել է, ես կարող եմ վկայել»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/02/17/856686/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր