211652_close_icon
views-count4265 դիտում article-date 16:49 17-02-2017

Պետական գույքի կառավարման վարչությունում միայն 2017-ին կմեկնարկի ներդրումային 27 ծրագիր

Պետական գույքի կառավարման վարչությունում պետական և մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցություն է իրականացվում, ինչի շնորհիվ վերջին տարիներին հաջողությամբ տասնյակ ներդրումային ծրագրեր են իրականացվում: Վարչության կողմից մասնավոր հատվածին տարբեր՝ վաճառքի, վարձակալության, նվիրաբերության կամ անհատույց օգտագործման եղանակներով տարածքներ են հատկացվում, որոնք ներդրումային ծրագրերի համար մեկնարկային պայմաններ են ստեղծում: Իսկ իրականացվող ծրագրերի ներդրումային պարտավորությունների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը հնարավորություն է տալիս բարձրացնել դրանց արդյունավետությունը: Նոր մեկնարկող ծրագրերի հետ շարունակվում են նաև ընթացիկ տասնյակ ծրագրերը` մասնավորեցման, օտարման և այլ պայմանագրերով` ոլորտի ներուժը լիարժեք օգտագործելու և ներդրումային ծրագրերը խթանելու նպատակով: 2017-ին մասնավոր հատվածի հետ գործակցության արդյունքում միայն օտարման և մասնավորեցման պայմանագրերով մեկնարկել են 16 նոր ծրագրեր, որոնք իրականացվելու են արտադրական, կրթական, սոցիալական, մարզական ճյուղերում, ձեռնարկատիրական ու բարեգործական նպատակներով: Նոր գնորդներից 12-ի կողմից՝ 50 մլն 470հազ. ՀՀ դրամի չափով, 3-ը ստանձնել են 18 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որոնցից ամենախոշորը շարունակում է մնալ Դվին հյուրանոցի ներդրումային ծրագիրը /«Սի-Սի-Ջի կոմունիկացիոն խումբ» ընկերություն, որը մինչ օրս կատարել է՝ 15 096 304 ԱՄՆ դոլարի ներդրում/: Համառոտ ներկայացնենք ևս մի քանի ծրագրեր. Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունը ներդրումային պարտավորությունները կատարելու արդյունքում Շիրակի մարզում կստեղծի նոր աշխատատեղեր և կնպաստի մարզում գործազրկության նվազմանը: «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել նոր օֆտալմոլոգիական սարքավորումներ, ինչը թույլ կտա բարելավված առողջապահական ծառայություններ մատուցել: 1 այլ գնորդ ստանձնել է 2 293 400 եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրում, ինչը հնարավորություն կտա Գյումրի քաղաքում տեքստիլ արտադրություն գործարկել և նոր աշխատատեղեր ստեղծել, նպաստել տարածաշրջանի զարգացմանը: «Հրազդան» կինոթատրոնի գնորդը Հրազդան քաղաքում նպաստում է մշակութային կյանքի աշխուժացմանը: «Վաբա» ընկերությունը ներդրումների արդյունքում Լոռու մարզի Դարպաս համայնքում նոր աշխատատեղեր կստեղծի բնակչության համար: Իսկ տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերով 2017 թվականին պարտավորություններ են ստանձնել 29 գնորդ, որից 7 գնորդ 196 մլն 335հազ. ՀՀ դրամի ներդրումային պարտավորություններ ունի, 22 գնորդ կրթական, մշակութային ու մարզական նշանակության պարտավորություններ է ստանձնել գործարար ծրագրերով: Մասնավորապես. «Ֆեմիդա» ՀԿ-ն նպաստում է իրավական լրագրության զարգացմանը, «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ն աջակցում է Վիքի տեխնոլոգիաների ներդրմանը և տարածմանը Հայաստանում, «Սատար» ՀԿ-ն նպաստում է սոցիալապես անապահով խմբերի առողջապահական և առողջ ապրելակերպի խնդիրների լուծմանը, «Հայ Ասպետ» ՀԿ-ն նպաստում է հայագիտական գիտելիքների ձեռքբերմանը, «Հայկական կարմիր խաչ» ընկերությունը նպաստում է սոցիալ-առողջապահական ոլորտներում հանրության իրազեկվածության բարձրացմանը: 2017թ. նվիրաբերության պայմանագրերով 4 գնորդ 271մլն 870հազ. ՀՀ դրամի պարտավորություններ են ստանձնել: Մասնավորապես, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում կիրականացվեն նոր ներդրումներ, Արագածոտնի մարզի Աղձք գյուղում մանկապարտեզ կկառուցվի, Գյումրի քաղաքում կրթական-մշակութային կենտրոն կստեղծվի: Մասնավոր հատվածի հետ նոր ներդրումներ ներգրավելու նպատակով բանակցային աշխատանքները շարունակվում են: Այսպիսով, 2017թ. մասնավորեցման, օտարման, անհատույց օգտագործման, նվիրաբերության պայմանագրերով ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 518 մլն 700 հազար ՀՀ դրամ, 18 մլն ԱՄՆ դոլար և 2մլն 300հազ. եվրո:

Նմանատիպ նյութեր