211652_close_icon
views-count2796 դիտում article-date 16:29 17-02-2017

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցեր

Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Երկուստեք արժևորվեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և մտքեր փոխանակվեցին փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Քուրդիստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։ Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քուրդիստանի ղեկավարը ներկայացրեց Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Իրաքյան Քուրդիստանի նախագահն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի:

Նմանատիպ նյութեր