211652_close_icon
views-count9862 դիտում article-date 21:48 17-02-2017

Սկսվեց վիետնամա-չինական պատերազմը․ Պատմության այս օրը

440 թ. – մահացել է Մեսրոպ Մաշտոցը, Հայոց գրերի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, քրիստոնեության քարոզիչ (ծն. 361 կամ 362 թ.)։ 1600 թ. – իտալացի հոգևորական, աստղագետ, փիլիսոփա և գիտնական Ջորդանո Բրունոյին այրեցին խարույկի վրա (ծն. 1548 թ.)։ 1673 թ. – մահացել է Մոլիերը, ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ, դերասան (ծն. 1622 թ.)։ 1887 թ. – ծնվել է Գրիգոր Ղափանցյանը, հայ նշանավոր լեզվաբան, լեզվագետ (մահ. 1956 թ.)։ 1904 թ. – Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացավ Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բատերֆլայ» օպերան։ 1924 թ. – ծնվել է Գևորգ Վարդանյանը, Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս (մահ. 2012 թ.)։ 1968 թ. – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվեց Բասկետբոլի փառքի սրահը։ 1979 թ. – սկսվեց վիետնամա-չինական պատերազմը։ 2008 թ. – Կոսովոն հայտարարեց իրեն անկախ Սերբիայից։

Նմանատիպ նյութեր