211652_close_icon
views-count59721 դիտում article-date 12:11 17-02-2017

Երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվող, ծնունդով աշտարակցին անշահախնդրորեն հոգաց իր քաղաքի մանկապարտեզներ հաճախող 35 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների վարձավճարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշտարակ քաղաքում գործում է 5 մանկապարտեզ, որտեղ հաճախում են ոչ միայն տեղի բնակիչների երեխաները, այլ նաև հարևան գյուղերի։ Գաղտնիք չէ, որ մանկապարտեզներ են հախաճում նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, որոնց մի մասի ծնողները նաև գործազուրկներ են։ Աշտարակ քաղաքում ծնված ու 10 տարուց ավելի ԱՄՆ-ում բնակվող Սերյոժա Վարդազարյանը հոգացել է իր քաղաքի մանկապարտեզներ հաճախող 35 երեխաների վարձերի վճարումը։ Նա Միացյալ Նահանգներից արդեն գումար է ուղարկել, որպեսզի այդ 35 երեխաների ծնողները, ժողովրդի լեզվով ասած, «պրծնեն 6 ամսվա վարձավճարներից»։ Ս. Վարդազարյանը լիազորել է, որպեսզի ադ գումարները երեխաների անունով փոխանցվեն Աշտարակի քաղաքապետարանի ավագանու անդամ Ազատ Զաքարյանի միջոցով։ Այս պահին Ա. Զաքարյանն իր հասակակից ընկերոջ ՝ Գրիգոր Գրիգորյանի հետ այցելեցին Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզ, որտեղ գտնվում են նաև Աշտարակի փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյանը, մանկապարտեզների տնօրեններ Լիանա Խեչանյանը, Անահիտ Թադևոսյանը, Սաթիկ Ղուկասյանը և Լուսինե Թամազյանը, ովքեր Ա. Զաքարյանի կողմից առձեռն ստանալու են վճարման անդորրագրերը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զույցում Ա. Մուրադյանի անվան մանկապարտեզի տնօրեն Լ. Խեչանյանն ասում էր. «Սերյոժա Վարդազարյանը, ով Աշտարակի բնակիչ է եղել և այժմ Միացյալ Նահանգներում է բնակվում, չի մոռացել իր հայրենի քաղաքի մասին և ձեռք է մեկնել Աշտարակի մանկապարտեզներ հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։ Սա, անշուշտ, հայրենանվեր գործ է և արժանի է Աստծո օրհնությանը»։ Ֆոտոլրագրողը վստահ է, որ այս ակցիան շարունակական կլինի ոչ միայն Ս. Վարդազարյանի կողմից, այլ Հայաստանից դուրս՝ ԱՊՀ-ում և օվկիանոսից այն կողմ ապրող շատ աշտարակցիների համար և կլինի վարակիչ։ Ու, ինչպես ժողովուրդն է ասում՝ «վերևն Աստված կա»։ Ակցիայի մասին իմանալով՝ ծնողներն անակնկալի էին եկել և իրենց շնորհակալությունն ու երախտիքի խոսքն էին ուղղում Ս. Վարդազարյանին՝ ասելով. «Սոցիալական այս դժվար պայմաններում մեր համաքաղաքացու քայլը ողջունելի է և հպարտ ենք, որ նրա նման քաղաքացիները Հայաստանից դուրս չեն մոռացել մեզ և օգնության ձեռք են մեկնում իրոք կարիքի մեջ գտնվող ընտանիքներին։ Թող Աստված շատ չհամարի ու նրա մեկը երկու դարձնի»։ [b]Երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվող ծնունդով աշտարակցի Սերգեյ Վարդազարյանը [/b][img]http://shamshyan.com/ups/images/0012505001487326216725275.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր