211652_close_icon
views-count3115 դիտում article-date 15:55 17-02-2017

Փոխծովակալ Հարվարդը չի ընդունել ԱՄՆ-ի նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը

Այն բանից հետո, երբ բարձրացած սկանդալից հետո ԱՄՆ-ի նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց Մայքլ Ֆլիննը, նշված պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ BBC-ի փոխանցմամբ՝ պաշտոնն առաջարկվել է 60-ամյա փոխծովակալ Ռոբերթ Հարվարդին, սակայն նա նույնպես հրաժարվել է դրանից։ Սպիտակ Տունը հայտարարել է, որ Հարվարդը չի ընդունել առաջարկը՝ ընտանեկան ու ֆինանսական մի շարք հանգամանքներից ելնելով, սակայն լրատվամիջոցներն այլ բան են ասում. այն, որ պաշտոնաթող գեներալը ցանկացել է «իր շրջապատի մարդկանց բերել», ինչին Թրամփի ադմինիստրացիան համաձայն չի եղել։ Հիշեցնենք, որ Ֆլիննը հեռացավ պաշտոնից այն բանից հետո, երբ հատնի դարձավ, որ նա գաղտնի հեռախոսազրույցներ է ունեցել Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիլյակովի հետ, ինչն արգելում է ամերիկյան օրենքը։

Նմանատիպ նյութեր