211652_close_icon
views-count3866 դիտում article-date 19:45 16-02-2017

Պրահայի Յակուբսկա ցուցասրահում բացվել է հայ նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ «Շարժվող մասնիկներ» խորագրով անհատական ցուցահանդեսը

Փետրվարի 15-ին Պրահայի Յակուբսկա ցուցասրահում բացվեց հայ նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ «Շարժվող մասնիկներ» խորագրով անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպել է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին չեխ խորհրդարանականներ և պաշտոնյաներ, արվեստագետներ, Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով իր ելույթում ներկայացրեց հայ նկարչին, ինչպես նաև խոսեց նրա անկրկնելի ոճի և տեխնիկայի մասին։ Նարեկ Վան Աշուղաթոյանը պատմեց իր գործերի մասին, նշեց իր արվեստի ոգեշնչման աղբյուրները և շնորհակալություն հայտնեց Չեխիայում ՀՀ դեսպանությանը՝ ցուցահանդեսի կազմակերպման համար։ Ելույթներին հետևեց «Մասնիկների հեքիաթ» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը և լարային քառյակի կատարմամբ հնչեցին հայ և օտար երգահանների գործեր։ Ցուցահանդեսին ներկայացվել է 29 գործ և այն կշարունակվի մինչև փետրվարի 21-ը։

Նմանատիպ նյութեր