211652_close_icon
views-count5058 դիտում article-date 17:57 16-02-2017

Փոլ Սքոուլզ. Ես «Մանչեսթեր Յունայթեդի» համար կգնեի կիսապաշտպան և հարձակվող

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը իր կարծիքն է հայտնել ակումբում նոր խաղացողներ ձեռք բերելու մասին: «Մատչելի խաղացողներ այնքան էլ շատ չեն: Ես կգնեի խաղացողի, որը կարողանում է միջին օղակում վերահսկել խաղը: Կվերցնեի կենտրոնական հարձակվողի, որը կօգներ Իբրահիմովիչին: Վատ չէր լինի ձեռք բերել Գրիզմանին կամ Ագուերոյին: Կենտրոնական պաշտպանի գոտին էլ կարելի է ամրացնել: Եզրային պաշտպանների դեպքում խնդիր չկա: Դարպասապահի դեպքում էլ, եթե միայն «Ռեալը» չցանկանա վերցնել Դե Խեային», ասել է Սքոուլզը:

Նմանատիպ նյութեր