211652_close_icon
views-count14457 դիտում article-date 17:48 16-02-2017

Աշոտ Աղաբաբյան. Ես աջակցելու եմ ՀՀԿ-ին, մարդ ինքն իր էրեխուց կհրաժարվի՞. 1in.am

Շաբաթ օրը ՀՀԿ-ն հրապարակեց տարածքային ցուցակները: Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) այս անգամ չի ընդգրկվել ռեյտինգային ցուցակում, բայց չի հիասթափվել, կպայքարի ՀՀԿ–ի հաղթանակի համար: –[b] Պարոն Աղաբաբյան, ՀՀԿ-ն որքան էլ նշում էր, որ ցուցակներում փոփոխություններն անխուսափելի կլինեն և այլն, բայց ցուցակները գրեթե նույնությամբ պահպանվել են՝ բացառությամբ մի քանիսի: Չե՞ք վիրավորվել, որ ընդգրկված չեք ցուցակում:[/b] – Բայց ինչի պիտի վիրավորված լինեի… Ոչինչ, չկանք՝ չկանք, հո դրանից Հայաստանին բան չի՞ լինի: Կարևորը Հայաստանը լավ լինի, Հայաստանին բան չլինի, ժողովրդին բան չլինի, մեզ ի՞նչ է եղել: Մենք էլ մի ժամանակ կայինք, մյուսները չկային: Ես աջակցելու եմ ՀՀԿ-ին, մարդ ինքն իր երեխուց կհրաժարվի՞: –[b] Բայց նեղացողներ եղան…[/b] – Հիմա նեղացողներ եղան՝ անձնական խնդիրներից ելնելով: Ես անձնական խնդիրներ չունեմ, ես մի խնդիր ունեմ՝ Հայաստանում կենսամակարդակը այն աստիճանի լինի, որ գոնե համապատասխանի այդ միլիարդատեր հարուստներին: –[b] Այս ընտրություններին կաշխատեք ՀՀԿ-ի համա՞ր, թե՞ իներտ կմնաք:[/b] – Ես իներտ կեցվածքով չեմ մնա, անպայման կաշխատեմ, ուղղակի իմ կարծիքով՝ կուսակցությունից որևէ հրահանգ պիտի գա, թե ինչ պիտի անեմ, ում պիտի պաշտպանեմ: Բնականաբար, ամեն ինչ ճիշտ և նորմալ կլինի: Մանրամասներն՝ [url=http://www.1in.am/2091669.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր