211652_close_icon
views-count2279 դիտում article-date 15:23 16-02-2017

Փետրվարի 23-ին Ժնևում կվերսկսվեն Սիրիայի հարցով բանակցությունները. Ս. Լավրով

Փետրվարի 23-ին Ժնևում վերսկսվելու են Սիրիայի հարցով բանակցությունները։ Տեղեկությունը ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆֆան դե Միստուրայի հետ հանդիպմանը հաստատել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Tass-ը։ «Ես հույս ունեմ, որ Մոսկվայում ձեր հանդիպումները կօգնեն նախապատրաստվել ժնևյան բանակցություններին, որոնք անցկացվելու են փետրվարի 23-ին»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ դրանք հաջող կավարտվեն։ Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվան կողմ է ՄԱԿ ԱԽ-ի 2254 բանաձևի աջակցությանը, այն է՝ Սիրիայի շրջանների մեծ մասում իշխանություն ու ընդդիմության միջև հրադադարի ռեժիմ է գործում։ Այսօր դե Միստւորան Մոսկվայում հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Քննարկվելու է Ժևում միջսիրիական բանակցությունների ընթացքը։

Նմանատիպ նյութեր