211652_close_icon
views-count3126 դիտում article-date 13:06 16-02-2017

Պետական կազմակերպությունների տարածքները պիտի օխտիմալացնել կամ նպատակային օգտագործել. Կարեն Կարապետյան

Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր շենքային տարածքների արդյունավետ օգտագործմանը: «Պետական կազմակերպությունների կողմից փաստացի զբաղեցված շենքային տարածքները ոչ բոլոր դեպքերում են, որ համապատասխանում են նորմատիվներին, հաստատված պահանջներին, որոշ դեպքերում թերբեռնված են, կամ առհասարակ արդյունավետ չեն օգտագործվում»,- ասաց նա: Կարեն Կարապետյանն հանձնարարեց գործադիր բոլոր մարմինների ղեկավարներին, համատեղ աշխատելով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ, մեկամսյա ժամկետում ուսումնասիրել զբաղեցված շենքային տարածքների օգտագործման արդյունավետությունը և ներկայացնել միասնական հստակ առաջարկություններ այդ տարածքների օպտիմալացման և ավելի նպատակային օգտագործման ապահովման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր