211652_close_icon
views-count2872 դիտում article-date 16:56 16-02-2017

Մալազիայի իշխանությունները Կիմ Չեն Նամի դին կհանձնեն Հյուսիսային Կորեային

Մալազիայի իշխանությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին կհանձնեն նրա եղբոր՝ Կիմ Չեն Նամի դին, ինչը պահանջել էր Փհենյանը, հաղորդում է Ria Novosti-ն։ Մալազիայի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին ևս հաստատել է, որ նման հայց հյուսիսկորեական իշխանություններից ստացվել է։ «Մենք նման հարցերում ցանկացած երկրի աջակցություն ենք ցուցաբերում, սակայն դրա համար որոշ ժամանակ կպահանջվի։ Մեր քաղաքականությունը կայանում է այլ պետությունների հետ երկկողմ հարաբերություններում հարգանք պահպանելու մեջ»,-ասել է նա։ Հիշեցնենք, որ Կիմ Չեն Նամը սպանվել է փետրվարի 13-ին, մալազիական օդանավակայանում։ Նա այնտեղից պատրաստվում էր մեկինել Մակաո, որտեղ բնակվում են նրա ընտանիքի անդամները։ Հետաքննությունը սպանության մեջ 2 կնոջ է կասկածում, որոնց էլ ձերբակալել է։

Նմանատիպ նյութեր