211652_close_icon
views-count1948 դիտում article-date 12:06 16-02-2017

ԱՄՆ-ն դիտարկում է Սիրիայում ցամաքային օպերացիա անցկացնելու տարբերակը. CNN

Առաջին անգամ Պենտագոնում քննարկվում է Սիրիայի հյուսիսային հատված կանոնավոր կերպով ցամաքային զորք ուղարկելու հնարավորությունը. նպատակը, ինչպես նշել է CNN հեռուստաալիքը, հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրին, «Իսլամական պետության» դեմ պայքարը հնարավորինս արագ ավարտին հասցնելն է։ Աղբյուրի խոսքով՝ ցանկացած վերջնական որոշում, ամեն դեպքում, կայացնելու է երկրի նախագահը։ Եթե գաղափարը արժանանա Թրամփի հավանությանը, ապա առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն կսկսի ցամաքային գործողությունները Սիրիայում։ Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Թրամփը հուշագիր ստորագրեց ԻՊ-ի դեմ պայքարի ծրագրի վերաբերյալ։ Նա պահանջեց երկրի ԶՈՒ գլխվոր շտաբի ղեկավարների հանձնաժողովից՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ հաղթանակի նոր ու արդյունավետ պլան մշակել։

Նմանատիպ նյութեր