211652_close_icon
views-count2460 դիտում article-date 13:19 16-02-2017

ԱՄՆ-ն աջակցելու է Ուկրաինայի զինված ուժերի հզորացմանը. Պենտագոն

ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Քորթնի Հիլլսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը նախկինի պես պատրաստակամ է՝ աջակցություն ցուցաբերելու Ուկրաինային նրա ռազմական պոտենցիալը զարգացնելու ուղղությամբ։ Այդ մասին նշված է Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է gazeta.ru-ն։ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Բոբ Ուորքը հանդիպում է անցկացրել Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի հետ, որի ժամանակ հավաստիացրել է Կլիմկինին, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այդ հարցում։ «Ուորքը ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստ է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու անկախության, ինչպես նաև ռազմական պոտենցիալը զարգացնելու հարցում։ Բացի դրանից, նա կոչ է արել Կիևին շարունակել բարեփոխումներ կատարել«-ասել է Ուորքի պատոնական ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր