211652_close_icon
views-count3162 դիտում article-date 09:36 16-02-2017

Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ գիշերն արձակվել է շուրջ 500 կրակոց. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 44 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (4 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր