211652_close_icon
views-count2796 դիտում article-date 11:40 16-02-2017

Կիմ Չեն Ինի եղբոր սպանության 2-րդ կասկածյալը նույնպես գտնվել է, նա Ինդոնեզիայի քաղաքացի է

Մալազիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության գործով ձերբակալված երկրորդ կասկածյալի մոտ հայտնաբերել է Ինդոնեզիայի անձնագիր, հաղորդում է Reuters-ը։ Գործակալությունը նշում է, որ կինը ճանաչվել է՝ շնորհիվ Կուալա-Լումպուրի միջազգային օդանավակայանում տեսահսկող խցիկների ձայնագրության։ Ներկա պահին աշխատանքներ են տարվում սպանությանը մասնակից այլ կասկածյալներին որոնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Կիմ Չոն Նամը սպանվել է փետրվարի 13-ին, Մալազիայում։ Նա պատրաստվում էր մեկնել Մակաո, որտեղ բնակվում են նրա ընտանիքի անդամները։

Նմանատիպ նյութեր