211652_close_icon
views-count5908 դիտում article-date 20:11 15-02-2017

Թալիշներին ստիպողաբար ուղարկում են առաջնագիծ՝ մսաղաց. Շահին Միրզոև

«Թալիշներն են ծառայում առաջնագծում։ Նրանց բանակ են տանում, կարելի է ասել, ստիպողաբար և ուղարկում են միանգամից առաջնագիծ, մսաղաց։ Սա է պատճառը, որ սպանվածների թվում, անուններից էլ կարող եք տեսնել, մեծամասամբ թալիշներն են, թաթերը, ուդիները»,- այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Թալիշական ազգային շարժման ներկայացուցիչ Շահին Միրզոևը: Ըստ նրա՝ բանակում միայն 20-30 տոկոսն են «իրենց թուրքեր անվանում»։ «Բայց նրանք առաջնագծում չեն՝ խոհարարներն են, պահեստներում են ծառայում և այլն»,- ասաց Շահին Միրզոևը։ «Ես հիմա Հայաստանում եմ, 92-ամյա հայրս այնտեղ է ու նրան ստիպել են, որ հրաժարվի ինձանից։ Միգուցե նա նույնիսկ չի էլ հասկանում՝ ինչ է կատարվում, ծեր է, բայց նրան ստիպել են հրաժարվել ինձանից»,- բացատրեց Շահին Միրզոևը։ Նա նշեց, որ Հայաստանում ինքն ու իր ընտանիքն իրենց լավ են զգում։ «Ընտանիքս այստեղ շատ լավ է զգում։ Երեկոյան եկանք, միանգամից հաջորդ օրը կնոջս տեղափոխեցին հիվանդանոց, քանի որ օնկոլոգիական հիվանդություն ունի։ Հիմա բժիշկների հսկողության տակ է»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր