211652_close_icon
views-count4972 դիտում article-date 19:58 15-02-2017

ՄՅՈւ-«Սենթ-Էթյեն». Ռունին, Քարիկը և Ջոնսը բաց կթողնեն հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին և կիսապաշտպան Մայքլ Քարիկը բաց կթողնեն Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ առաջին հանդիպումը` «Սենթ-Էթյենի» հետ: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ երկու ֆուտբոլիստներին էլ հանգիստ է տրվել: Թիմի պաշտպան Ֆիլ Ջոնսը շարունակում է վնասվածքից հետո ապաքինվել և նույնպես չի խաղա: Փոխարենը Մարկոս Ռոխոն պատրաստ է խաղադաշտ մտնել: Հանդիպումը կկայանա Մանչեսթերում` փետրվարի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:05-ին։

Նմանատիպ նյութեր