211652_close_icon
views-count2325 դիտում article-date 20:21 15-02-2017

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն հանդիպում են ունեցել ԵՕԻ գլխավոր քարտուղարի հետ. ներկայացվել են ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունները

Փետրվարի 15-ին Վիեննա քաղաքում կայացել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի (European Ombudsman Institute) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Ա.Թաթոյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռ.Մելիքյանի աշխատանքային հանդիպումը։ Ժոզեֆ Սիգելեն ներկայացրել է ԵՕԻ ընթացիկ գործունեությունը և առաջիկա ծրագրերը, իսկ Ա.Թաթոյանն ու Ռ. Մելիքյանը, համապատասխանաբար, ՀՀ-ում և ԼՂՀ-ում մարդու իրավունքների վիճակը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Ռ.Մելիքյանը նաև ներկայացրել է 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ փաստահավաք առաքելության արդյունքները։ Կողմերը քննարկել են նաև Ալեքսանդր Լապշինի գործով վերջին զարգացումները։ Հարկ է նշել, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2009 թվականից հանդիսանում է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի անհատական անդամ։ [b]Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր