211652_close_icon
views-count3488 դիտում article-date 18:17 15-02-2017

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու անվտանգության համաժողովին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ից 17-ը կայցելի Գերմանիա: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։ Հիշեցնենք, որ փետրվարի 17-19-ը Մյունխենի Bayerischer Hof հյուրանոցում կազմակերպված անվտանգության ամենամյա համաժողովին այս տարի մասնակցելու են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Լեհաստանի և Ուկրանիայի նախագահները, ինչպես նաև 500-ից ավելի բարձրաստիճան քաղաքական գործիչներ և փորձագետներ: Մյունխեն է գալու նաև ամերիկյան պատվիրակությունը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ: Նրան ուղեկցելու են ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը և ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչները: Համաժողովի շրջանակում նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ ՀՀ ԱԳ նախարարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։

Նմանատիպ նյութեր