211652_close_icon
views-count1751 դիտում article-date 15:40 15-02-2017

Վահան Մարտիրոսյանը գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների Դաշնային պետքարտուղար Նորբերթ Բարթլեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, տրանսպորտային ուղևորափոխադրումների, թվային ենթակառուցվածքների ոլորտներին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև պետական-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով գերմանական փորձի, տեխնիկական ներուժի և գերմանական ընկերությունների ներգրավման հարցի շուրջ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միասնական տրանսպորտային համակարգ ստեղծելու, կառավարելու և շահագործելու գործում գերմանական տրանսպորտային օպերատորների ներգրավման հնարավորությանը: Քննարկվել են նաև թվային ենթակառուցվածքների և թվային հավելյալ արժեք ունեցող ծառայությունների և բովանդակությանն առնչվող հարցեր: Ողջունելով հայկական կողմի նախաձեռնությունները՝ Նորբերթ Բարթլեն հավաստիացրել է, որ իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն երկկողմ համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը: Հանդիպման ավարտին նախարար Վահան Մարտիրոսյանը ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների Դաշնային պետքարտուղար Նորբերթ Բարթլեին հրավիրել է Հայաստան, որը հավանության է արժանացել Ն. Բարթլեի կողմից:

Նմանատիպ նյութեր