211652_close_icon
views-count64690 դիտում article-date 13:12 15-02-2017

Պարզվել է՝ տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն կամ դժբախտ դեպք էր, այլ վրաերթ, ինչի հետևանքով 68-ամյա կինը մահացել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր.գործը հարուցվել է փետրվարի 8-ին Երևանում՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գործարանի մոտ՝ գնացքի գծերի հարևանությամբ գտնվող ճանապարհահատվածում, Երևան-Թբիլիսի երթուղին սպասարկող թիվ 372 գնացքի կողմից կնոջը վրաերթի ենթարկելու փաստով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ ինքնասպանություն էր, ոչ դժբախտ պատահար, այլ՝ վրաերթ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/09/1058300/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 8-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գործարանի մոտ՝ գնացքի գծերի հարևանությամբ, կնոջ դի կա։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 68-ամյա Անաիդա Թորոսյանն էր։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր