211652_close_icon
views-count41684 դիտում article-date 11:38 15-02-2017

Արտակարգ դեպք Երևանում. Արշակունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել կայանված Opel-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:15-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հարևանությամբ, դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Կոլյա Ալեքսանյանին պատկանող Opel մակնիշի 35 LV 679 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հովիկ Խաչոյանի գլխավորությամբ և թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Արման Աբրահամյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ մարել հրդեհը: Ի դեպ, ավտոմեքենայից կար նաև վառելիքի արտահոսք, որն էլ ավելի էր բարդացնում հրդեհաշիջման աշխատանքների կատարումը: Ամբողջությամբ այրվել են մեքենայի առջևի հատվածը և սրահը։ Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր