211652_close_icon
views-count47099 դիտում article-date 08:33 15-02-2017

Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի նախկին գյուղապետը կառավարման 20 տարիների ընթացքում գյուղը շենացնելու փոխարեն արել է հակառակը՝ հանուն իր բարեկեցության. Այդ մասին պատմում են գյուղացիները՝ ապացույցներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մոտ 2 ամիս է ինչ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի գյուղապետը իր 20-ամյա կառավարման տարիներից հետո, հրաժեշտ է տվել պաշտոնին: Գյուղացիների հավաստմամբ նախկին գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանը, կառավարման ամբողջ ընթացքում չարաշահել է պաշտոնական դիրքը: Գլուղացինրը ասացին, որ վերջինս գյուղի արոտավայրերը աճուրդով վաճառել է, պետության տրամադրած հացահատիկը վաճառել է գյուղացիների վրա, սակայն գումարը չի վճարել պետությանը, ինչի պատճառով այլևս գյուղին հացահատիկ չի հատկացվում: Ասացին նաև, որ վաճառել է գյուղտեխնիկայի մի մասը, հարկերը հավաքել, սակայն մուտք չի արել, յուրացրել է գյուղի ոռոգման ջրի խողովակները և այսպես շարունակ: Ամենազարհուրելին այն էր, որ գյուղապետարանի ներսում՝ մուտքի դռների մոտ, դրված երկու ջեռուցման սեկցիաները, ըստ գյուղացիների, նախկին գյուղապետը տարել էր իր տուն և միայն պաշտոնաթողությունից հետո բերել գյուղապետարան: Գյուլագարակ 2-րդ փողոցի 6-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Սուսաննա Դանիելյանը, ասաց. -Իմ ամուսինը՝ Վանիկ Սարգսյանը , 1985 թվականին ժառանգություն է ստացել 0,4 մետր քառակուսի տնամերձ հողատարածք, սակայն միչև 1991 թվականը հնարավորություն չենք ունեցել սեփականաշնորհել: Այնուհետև դիմել եմ նախկին գյուղապետին, որ սկսեմ գրանցման գործընթացը, սակայն նա պատասխանեց, որ ես, ոչ մի փաստաթուղթ չունեմ և չեմ կարող այն սեփականաշնորհել: Նաև ասաց. <<Մեկա որտեղ գնաս քեզ պետքա տշեն, արդյունքի չես հասնի>>: Դրանից հետո արխիվից հանել եմ փաստաթղթերը և գյուղապետին ապացուցել, որ իմ ամուսնու անունով կա 0,4 մետր քառակուսի հողատարածք: Հետագայում պարզվեց, որ հողատարածքը հարևան հողատարծքի հետ միասին վաճառվել է համագյուղացիներիցս մեկի վրա, ով այդտեղ անասնագոմ է կառուցել: Մինչ օրս ես փորձում եմ բավարար փաստաթղթեր ստանալ հողը սեփականաշնորհելու համար, սակայն ապարդյուն: Պատճառը նա է, որ գծագիրը՝ նախկին գյուղապետի միջնորդությամբ, կատարվել է սխալ: Այժմ ես խնդրում եմ պատկան մարմինների ուշադրությունը իմ ամուսնուն պատկանող հողը սեփականաշնորհելու համար: [color=#EF2929] Shamshyan.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր