211652_close_icon
views-count20305 դիտում article-date 01:45 15-02-2017

Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն նվաստացրեց «Բարսելոնային». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»: Ֆրանսիացիները ֆանտաստիկ հանդիպում անցկացրեցին և բոլոր առումներով մի գլուխ բարձր էին Չեմպիոնների լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդ համարվող կատալոնացիներից: «Բարսելոնան» ծայրահեղ անհաջող հանդես եկավ: Այսպիսի անզոր, անօգնական, թիմ վաղուց չէր եղել: Ընդ որում, ՊՍԺ-ն շատ ավելի մոտ էր հինգերորդ գոլին, քան` «Բարսելոնան» գոնե հեղինակության գնդակին: ՊՍԺ-ն արժանի հաղթանակ տարավ և նման խաղով թիմը կարող է հավակնել Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսին: Պատասխան խաղը կկայանա մարտի 8-ին: Մյուս խաղում «Բենֆիկան» Կոստաս Միտրողլուի գոլի շնորհիվ տանը 1:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: [b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում [/b] ՊՍԺ-«Բարսելոնա»` 4:0 Դի Մարիա, 18, 55, Դրաքսլեր, 40, Կավանի, 71
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր