211652_close_icon
views-count11336 դիտում article-date 13:31 15-02-2017

Ֆրանսիայի դրոշի ծագումն ու գույների նշանակությունը․ հետաքրքիր տեղեկություններ

Դրոշի կապույտ գույնը օգտագործվել է դեռևս Քլոդվիգ I-ի կառավարության տարիներին։ Այն կապ ունի Սուրբ Մարին Տուսրկիի զգեստի գույնի հետ (Մարտին Տուրսկին Ֆրանսիայի հովանավորն է)։ Ըստ լեգենդի Սուրբը կիսել է իր թիկնոցը (կապույտ գույնի) Ամյեն քաղաքի աղքատներին, իսկ Քլոդվիգը քրիստոնեության ընդունումից հետո մոտավորապես 498 թվականին ի պատիվ նրա դրոշի սպիտակ գույնը փոխարինեց կապույտով։ Սպիտակ գույնը 1638-1790 թվականների ընթացքում համարվել էր թագավորական դրոշի գույն և մի քանի ծովերի նշան։ 1814 թվականից 1830 թվականը այն նաև եղել է թագավորական բանակի դրոշի գույնը։ Սպիտակ գույնը խորհրդանշում է Ֆրանսիան և այն ամենը, ինչը կապված է աստվածային կարգի հետ՝ Աստծու հետ (այստեղից էլ ընդունվել է այս գույնը որպես թագավորական հիմնական խորհրդանիշ։ Ըստ պաշտոնական ուսմունքի թագավորի իշխանությունն ուներ աստվախային ծագում)։ Հուգո Կապետի կառավարության օրոք և Ֆրանսիայի թագավորի հետնորդները Սուրբ Դիոնիսիայի պատվին ունեին կարմիր օրիֆլամմա, որ եղել է լեգենդար աբբայության հիմնադիրը։

Նմանատիպ նյութեր