211652_close_icon
views-count4139 դիտում article-date 21:27 14-02-2017

Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են 3 մարզիկ

Էրզրումում ընթացող 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում են 3 մարզիկ՝ դահուկավազք մարզաձևում Միքայել Միքայելյանը և Գոհար Թադևոսյանը, լեռնադահուկայինում՝ Հարություն Հարությունյանը: Այսօր՝ փետրվարի 14-ին, մեր դահուկավազորդները ուժերը կփորձեն ազատ ոճում: Նույն օրը մրցուղի դուրս կգա նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Նշենք, որ երեկ անցկացված դասական ոճ մրցաձևում տղաների մրցաշարում դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 7.5 կմ դասական ոճում 53 մասնակիցների մեջ զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը, իսկ աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 5 կմ դասական ոճում՝ 40-րդ հորիզոնականը: Փառատոնն անցկացվում է փետրվարի 11-ից 18-ը, որին մասնակցում են ավելի քան 800 մարզիկներ 40 երկրներից: Այն անցկացվում է 9 մարզաձևում:

Նմանատիպ նյութեր