211652_close_icon
views-count4735 դիտում article-date 20:44 14-02-2017

Ոտքի կոտրվածքի պատճառով «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը բաց կթողնի 2-3 ամիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթին» հաղորդագրություն է տարածել իր հարձակվող Գաբրիել Ժեզուսի վնասվածքի ծանրության մասին: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անգլիայի առաջնության 25-րդ տուրում` «Բորնմութի» հետ խաղում: Ակումբը հաստատել է, որ Ժեզուսը ոտնաթաթի կոտրվածք է ստացել: Մոտ ժամանակներս 19-ամյա բրազիլացին ավելի խորացված բուժհետազոտություն կանցնի, որից հետո հայտնի կդառնան ապաքինման ժամկետները: Ամենայն հավանականությամբ, Ժեզուսը, որը հիանալի արդյունավետություն էր ցույց տալիս «Սիթիում» անցկացրած առաջին խաղերում, բաց կթողնի 2-3 ամիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր