211652_close_icon
views-count7074 դիտում article-date 20:25 14-02-2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համամասնական ցուցակում չեն լինի. Շարմազանով

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում չեն լինի: Կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Կ. Կարապետյանի՝ ցուցակում տեղ չգտնելու պատճառը ՀՀ-ում բնակության և գրանցման խնդիրն է: Իսկ թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանն էլ չի գլխավորելու ցուցակը՝ Շարմազանովը պատասխանեց. «Կուսակցության նախագահն է այդպես որոշել, ԳՄ-ն քննարկել է և այդպես ենք նպատակահարմար գտել, նախագահի գլխավորությամբ»: Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ կուսակցական ցուցակը բավական մրցունակ է, այնտեղ կան և մտավորականներ և գործող պատգամավորներ և քաղաքագետներ: Շարմազանովը նշեց, որ ցուցակի առաջին հնգյակը փոփոխության չի ենթարկվելու,

Նմանատիպ նյութեր