211652_close_icon
views-count2581 դիտում article-date 18:32 14-02-2017

Արցախյան հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից բացի այլ լուծում չունի. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ջանք չեն խնայում, որ Արցախյան բանակցային գործընթացում նորից ստեղծեն երկխոսության հիմքեր»,- լրագրողների հետ զրույցում այս մասին այսօր ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «Երեք համանախագահները համոզված են, որ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհից բացի այլ լուծում չունի: Ստեղծված իրավիճակը հակամարտության կողմերի համար չի կարող ընդունելի լինել, որովհետև կան երկուստեք զոհեր և ոչ միայն ապրիլյան դեպքերի ընթացքում, այլև մինչև այսօր շարունակվում են շփման գծում: Այս իրավիճակը չի կարող այլևս շարունակվել»,- ընդգծեց Ֆրանսիայի դեսպանը: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի կարծիքով՝ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու համար անհրաժեշտ է իրագործել հանդիպումներում, մասնավորապես՝ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները և հանձնառությունները:

Նմանատիպ նյութեր