211652_close_icon
views-count7299 դիտում article-date 18:10 14-02-2017

Vivaro-ն ներկայացել է London Affiliate Conference 2017-ին

London Affiliate Conference 2017-ը տարվա ամենամասշտաբային համաժողովներից մեկն է, որտեղ աննախադեպ հնարավորություն է տրվում աշխարհին միջազգային բրենդով ներկայանալու համար: Այստեղ մասնակցությունը կարևոր նշանակություն ունի ոլորտում ավելի մասնագիտանալու և նոր գործընկերներ ձեռք բերելու համար։ Երկու օր տևած համաժողովին մասնակցելու համար Լոնդոն էին ժամանել միջազգային հայտնի կազմակերպություններ: Vivaro ընկերությունը իր VBet միջազգային բրենդով ևս ներկայացել է [url=http://www.vivaronews.am/entertainment/vivaro-n-nerkayacel-e-london-affiliate-conference-2017-in-nkarner]Լոնդոնի հեղինակավոր կոնֆերանսին[/url]՝ ոլորտի վերջին նորություններին ծանոթանալու, վերլուծությունների վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև սեփական փորձով կիսվելու նպատակով։ Կոնֆերանսին հյուրընկալված Vivaro-ի թիմը ներկայացրել է իր նոր կայքը՝ նախատեսված հատուկ բրիտանական շուկայի համար: Vivaro-ն հիանալի տպավորություն է թողել մասնակիցների մոտ իր արտադրանքների բազմազանությամբ և ծրագրային լուծումներով: Հայկական ընկերությունը ներկայացրել է նոր ագենտական affiliate համակարգ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների մոտ: Համաժողովը ներառում էր տարբեր միջոցառումներ, որոնք նպատակաուղղված էին մասնակից ընկերություններին օգնել միմյանց հետ շփվել, ձեռք բերել նոր գործընկերներ, ճանաչել մրցակիցներին, ծանոթանալ փոխադարձ առավելություններին և այլն։

Նմանատիպ նյութեր