211652_close_icon
views-count3855 դիտում article-date 20:00 14-02-2017

Հայաստանի Հանրապետությունը Սիրիա է առաքել 18 տոննա մարդասիրական օգնություն

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն է առաքվել սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Օգնության տրամադրման կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, սփյուռքի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի նախարարությունների և ՀՀ Նախագահի աշխատակազմի ջանքերով: Մարդասիրական օգնությունը (18 տոննա, հիմնականում` սննդամթերք) Սիրիա է առաքվել Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռով: «Էրեբունի» օդանավակայանում այն ճանապարհել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա են մեկնել ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սփուռքի նախարարությունների ներկայացուցիչները: Առաջիկա օրերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անունից մարդասիրական օգնության ևս մեկ խմբաքանակի առաքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր