211652_close_icon
views-count2517 դիտում article-date 16:43 14-02-2017

Նախարար Վահան Մարտիրոսյանը կմասնակցի Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցի Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին։ Համաժողովին կմասնակցեն նաև Հայաստանի և Գերմանիայի բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Ըստ ոլորտների՝ տեղի կունենան քննարկումներ երեք հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, էներգետիկա։ Մեր պատվիրակությունը գերմանացի համապատասխան ոլորտների գործարարներին ու մասնագետներին կներկայացնի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառի ձեռքբերումները՝ նպատակ ունենալով տեղում համագործակցության եզրեր գտնել։

Նմանատիպ նյութեր