211652_close_icon
views-count2873 դիտում article-date 15:48 14-02-2017

Ճապոնիան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ճապոնիայի կառավարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին. պատճառը Կուրիլյանկղզիներից 5-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանով տրված անվանումներն են, հաղորդում է Tass-ը։ «Դա անթույլատրելի է և հակասում է Ճապոնիայի դիրքորոշմանը։ Փետրվարի 13-ին մենք ՌԴ-ին դիվաագիտական ճանապարհով նոտա ենք հղել»,-ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։ Վերջինիս խոսքով՝ հենց կղզիների աննվանակոչումն է, որ ընդգծում է այնպիսի խնդիրների առկայությունը, ինչպիսին տարածքային հարցերի լուծման կարևորությունն է։ Նա հավելել է, որ ճապոնական կողմը համառորեն պնդելու է , որպեսզի ռուսական իշխանությունների հետ բանակցային գործընթաը շարունակվի։

Նմանատիպ նյութեր