211652_close_icon
views-count4670 դիտում article-date 14:01 14-02-2017

Դմիտրի Ռոգոզինի՝ Իրան ծրագրված գաղտնի այցելելությունը չեղյալ է հայտարարվել

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հրաժարվել է Իրան այցելությունից. պատճառը գաղտնիության պայմանի խախտումն է, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։ Թերթին իր աղբյուրները հայտնել են, որ Ռոգոզինը պետք է Թեհրան այցելեր փետրվարի 13-ին, սակայն վերջին պահին այն չեղյալ է հայտարարվել «Տեխնիկական պատճառներով»։ Աղբյուրները պնդում են, որ իրանական ԶԼՄ-ները բացահայտել են Ռոգոզինի այցը, չնայած Ռոգոզինը խնդրել էր չբացահայտել այն։ «Կոմերսանտ»-ի տվյալներով՝ Ռոգոզինը իրանական իշխանությունների հետ պետք է քննարկեր արևմտյան պետություններից ինքնաթիռներ գնելու հարցը, ինչի հետ կապված՝ Մոսկվան աջակցության էր առաջարկելու Իրանին։

Նմանատիպ նյութեր