211652_close_icon
views-count3195 դիտում article-date 10:17 14-02-2017

ՀՀ կառավարությունը պետբյուջեից խոշոր գումարներ է հատկացնում Արամ Հարությունյանին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շարունակում է պետբյուջեից խոշոր գումարներ հատկացնել բնապահպանության նախկին նախարար և Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի «Հանարդնախագիծ» ընկերությանը. այս անգամ հատկացվել է 20 մլն 722 հազար դրամ։ Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունն անցած ամիս ընկերության հետ պայմանագիր է կնքել, որ 400 քմ տարածքի համար վճարելու է 20 մլն 722 հազար դրամ։ Հանրապետության հրապարակի հարևանությամբ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող այդ տարածքը զբաղեցնում է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխողների նախարարությունը, որի ղեկավար կազմը նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ նստում է կառավարության կենտրոնական մասնաշենքում վարչապետի հետ միասին։ Ա. Հարությունյանը կարողացել է այդ խիստ եկամտաբեր շենքը ձեռք բերել ավելի քան 10 տարի առաջ, երբ քաղաքաշինության նախարարն էր»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր