211652_close_icon
views-count4150 դիտում article-date 14:27 14-02-2017

PlayBoy ամսագիրը կրկին կսկսի մերկ մոդելների լուսանկարներ հրապարակել

Ամերիկյան հանրահայտ Playboy ամսագրի տնօրինությունը հայտնել է, որ վերսկսում է մերկ մոդելների լուսանկարների հրապարակումը, հաղորդում է BBC-ն։ Հիշեցնենք, որ ամսագիրը շուրջ 1 տարի առաջ էր դադարեցրել իր բազմամյա պրակտիկան, հայտնի սկանդալից հետո։ «Այսօր մենք վերադարձնում ենք մեր ոճն ու կրկին կդառնանք այն, ինչ եղել ենք նախկինում»,-Twitter-իր էջում գրառել է կրեատիվ հարցերով բաժնի տնօրեն Քուփեր Հեֆները։ Ամսագրի ընթերցողներից շատերն ուրախությամբ են ընդունել այդ փաստը, որոշ մասն էլ նշել է, որ որոշումն ընդունվել է ամսագրի վաճառքի անկման ֆոնին։ 1970-ական թվականներին Playboy-ի տարեկան տպաքանակի շրջանառությունը կազմում էր 5.6 մլն, սակայն 2016 թվականին ցուցանիշն ընկել էր մինչև 700.000-ի։

Նմանատիպ նյութեր