211652_close_icon
views-count67941 դիտում article-date 00:13 14-02-2017

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ЗИЛ-ը կողաշրջվելով՝ հայտնվել է դաշտում. ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վարորդին և ուղևորին փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մեծ դժվարությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան -Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում ЗИЛ 130 մակնիշի 15 ՍՕ 036 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Հայկ Դավթյանի գլխավորությամբ: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են միայն կարողացել վիրավորներին դուրս բերել կողաշրջված մեքենայի միջից: Դեպքի վայ են ժամանել ճաապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները՝ 52-ամյա Ռուբիկ Մկրտչյանն է և 55-ամյա Ռադիկ Հովսեփյանը, ովքեր Արմավիրի մարզի բնակիչներ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր